Միջազգային

Թուրքիայի և ԱՄԷ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և ԱՄԷ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ղեկավարները քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները։

Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների դեէսկալացիային կարելի է հասնել միջազգային հանրության, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների դրական քայլերի շնորհիվ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում