Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ

«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում 
հանդիպել է Նեթանյահուի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ` շեշտելով, որ ԱՄՆ-ն միշտ Իսրայելի կողքին կլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բլինքենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի միակ նպատակն է Իսրայելի ոչնչացումը։

«Ցանկացած մարդ, որը խաղաղություն և արդարություն է ցանկանում, պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը․․․ ՀԱՄԱՍ-ը միայն մեկ օրակարգ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին», - Բլինքենի խոսքերն է մեջբերում BBC-ն։

ԱՄՆ պետքարտուղարը միևնույն ժամանակ շեշտել է, որ հարկավոր է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել քաղաքացիական անձանց վնասներ չպատճառելու համար՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն սգում է յուրաքանչյուր քաղաքացիական անձի կյանքը՝ անկախ հավատքից և ազգությունից։ Իսկ ամերիկյան նոր ռազմական օգնությունն Իսրայելին, Բլինքենի խոսքով, ճանապարհին է։

Իր հերթին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինքենին և ԱՄՆ-ին՝ շեշտելով, որ ՀԱՄԱՍ-ի հետ պետք է վարվել այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում ԱՄՆ 25 քաղաքացի է սպանվել։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am