Միջազգային

Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X սոցիալական հարթակի իր էջում։

«Այսօր (խմբ․՝ հոկտեմբերի 10-ի) երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազա է ժամանել ԱՄՆ-ի սպառազինություն տեղափոխող առաջին ինքնաթիռը», - նշված է հաղորդագրությունում:

ԻՊԲ-ն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը «պատերազմի ժամանակ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առանցքային մասն է»։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին «շարունակական և աներկբա աջակցության համար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում