Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանն իր ինքնիշխանության և իրավազորության հիման վրա պատրաստ է բացել ճանապարհները Ադրբեջանի ու Թուրքիայի համար

Հայաստանն իր ինքնիշխանության և իրավազորության հիման վրա պատրաստ է 
բացել ճանապարհները Ադրբեջանի ու Թուրքիայի համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է իր ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքի հիման վրա բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայի մասին խոսում են՝ կիրառելով «միջանցք» ձևակերպումը:

«Այստեղ նաև շատ կարևոր նրբություն կա: Միջանցք բառն ընդհանրապես գլոբալ աշխարհում օգտագործվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին: Օրինակ, ես Ազգային ժողովում էլ վերջերս ասացի, հյուսիս-հարավի նախագծի անունն էլ պաշտոնապես հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք է»,-նշեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև այդ հայտարարության մեջ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայինության, կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Բացի այդ, Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, այլ՝ 5 կիլոմետր լայնությամբ տարածքի շերտ է, որը գտնվում է երրորդ կողմի վերահսկողության ներքո:

Վարչապետի խոսքով՝ այս թեմաների նյարդերը միմյանց կապված են: «Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված, իմիջայլոց, սա էլ է շատ կարևոր, բացել տարածաշրջանային կոմունիկացիաները: Հայաստանը պատրաստ է իր ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքի հիման վրա բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա։ Հայաստանի  Հանրապետության սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավազորության և հայտնի սկզբունքների հիման վրա: Օրինակ, մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ: Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք, ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»,-հավելեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am