Միջազգային

Լիբանանի տարածքից Իսրայելը ենթարկվել է նոր հրթիռակոծումների

1 րոպեի ընթերցում

Լիբանանի տարածքից Իսրայելը ենթարկվել է նոր հրթիռակոծումների

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հարավում գտնվող Ալ-Քլեյլա շրջանից առնվազն 6 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է, որ իսրայելական կործանիչները պատասխան կրակ են բացել։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի կազմի մեջ մտնող Ալ-Քասամ բրիգադի ստորաբաժանումը հայտնել էր իսրայելական Աշկելոն քաղաքի հրթիռակոծման վերսկսման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում