Միջազգային

Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ

1 րոպեի ընթերցում

Անգլիայում տեղատարափների պատճառով փակվել է օդանավակայանը, հեղեղվել են ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Էքսետերի օդանավակայանը, որը հեղեղվել էր տեղատարափ անձրևների պատճառով, սեպտեմբերի 18-ին կվերաբացվի։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News պարբերականի հրապարակումը։

Օդանավակայանը սեպտեմբերի 17-ին հեղեղումների պատճառով փակվել էր, չվերթերը չեղարկվել էին։ Ըստ օդանավակայանի հաղորդագրության՝ թիմերն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի վերացնեն հեղեղների հետևանքները։

Հեղեղներից հիմնականում տուժել է Անգլիայի հարավ-արևմտյան Դևոնի կոմսությունը, որտեղ փակվել են ճանապարհներ, չեղարկվել է ավտոբուսների և գնացքների երթևեկությունը, փակվել է նաև Փեյնթոն քաղաքի կենդանաբանական այգին։

Դևոնում և Սոմերսեթում ամպրոպի և տեղատարափների պատճառով հայտարարվել էր եղանակային նախազգուշացման նարնջագույն մակարդակ, իսկ Անգլիայի և Հարավային Ուելսի որոշ այլ հատվածներում՝ դեղին մակարդակ։

Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ «Լի» փոթորիկը, որը դեպի Մեծ Բրիտանիա է շարժվում ԱՄՆ-ից և Կանադայի արևելքից, կարող է սեպտեմբերի 19-21-ը ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ բերել իր հետ, սակայն այն արդեն չի ունենա փոթորկի ուժգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում