Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վարչապետը հայտնեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր սադրանք ձեռնարկելու մտադրության մասին

Վարչապետը հայտնեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի 
դեմ նոր սադրանք ձեռնարկելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը․ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ և իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի  անվտանգության խորհրդի երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն Հարավային Կովկասում նոր պայթյունը կանխելու համար։  

«Միևնույն ժամանակ ընդգծում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը։

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների շրջանակներում և Լաչինի միջանցքի ապաարգելափակումը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, էական է։

Այս ամենի հենքի վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ,  և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»,- եզրափակեց վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am