Քաղաքականություն

Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի հետ շփման գծի և Հայաստանի հետ սահմանագծի երկայնքով․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի հետ շփման գծի և Հայաստանի հետ սահմանագծի երկայնքով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ։

«Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին Պաշտպանության նախարարության 3 զինծառայողներ։ «Այդ սադրանքին նախորդել են Հայաստանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարային ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում