Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի հետ կապակցելը նոր հնարավորություններ կբացի. Չինաստանի դեսպան

«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի հետ կապակցելը նոր 
հնարավորություններ կբացի. Չինաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության համակարգումը նոր հնարավորություններ կբացի տրանսպորտի և էներգետիկայի բնագավառում համագործակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։

«Մենք կարծում ենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի հետ կապակցելը նշանակում է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար։ Նախ՝ մենք զարգացնում ենք ինտեգրված համագործակցությունը տրանսպորտի և փոխադրումների բնագավառում։ Դուք գիտեք, որ այսօր մենք արդեն կառուցել ենք և՛ գազամուղներ, և՛ նավթատարներ: Իսկ այժմ պլանավորվում են նոր անդրսահմանային էներգետիկական նախագծեր։ Կարծում եմ, որ դա նպաստում է մեր համագործակցությանը, հատկապես՝ ներկայիս իրավիճակում։ Դա առավել ևս շատ կարևոր է Չինաստանի և Ռուսաստանի համար», - ասել է դեսպանը «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակին նվիրված սեմինարի ժամանակ, որն անցկացվել է Մոսկվայում Չինաստանի դեսպանատանը։

 Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ «այսօր ռուսական էներգետիկական արտադրանքի մեծ մասը մատակարարվում է Չինաստան»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության զարգացման, երկու երկրների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության ակտիվացման վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am