Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ Մհեր Գրիգորյան

Ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ 
Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պայմանավորվածություն չունենք հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։ Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասաց Գրիգորյանը։

Լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ որքան էլ ապաշրջափակման հարցը առանձին դիտարկվի, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակման մասին կարող է խոսք լինել, եթե չլինի կայունություն և խաղաղություն։ «Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,- ավելացրեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերվում է տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի մասով փոխադարձ ընկալմանը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ, կարծես թե, այդ մասով կողմերի միջև համաձայնություն կա, սակայն դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։

«Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանի համար։  Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։  Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջանական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում»,- եզրափակեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am