Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն նաև իրավիճակն Անդրկովկասում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 31-ին կայցելի Մոսկվա, պլանավորված են նրա բանակցությունները ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցություններ վարելու երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ», ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ նախարարները կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, ինչպես նաև կվերլուծեն ռուս-թուրքական երկկողմ համագործակցության վիճակը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման համատեքստում։

«Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները նաև կմշակեն բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ շփումների ժամանակացույց», - հավելել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում