Միջազգային

Տաջիկստանում 13 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանում 13 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանում հորդառատ անձրևների պատճառով 13 մարդ է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությունը։

«Երեկ (խմբ․՝ օգոստոսի 27-ին) հորդառատ անձրևների պատճառով տարերային աղետ է տեղի ունեցել Վահդաթում և Ռուդակիի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում`11-ը՝ Վահդաթում, 2-ը՝ Ռուդակիի շրջանում», - նշված է հաղորդագրությունում։

Ռահմոնը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին և հանձնարարել վարչապետին, Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեին, մյուս համապատասխան կառույցներին ու մարմիններին՝ օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Իր հերթին «Ավեստա» գործակալությունը հաղորդում է, որ մի շարք շրջաններում ջուրը թափանցել է բնակելի տների հատվածներ, հեղեղել ավտոմայրուղիները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում