Միջազգային

ՀԱՊԿ-ի «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսում

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարտական ​​եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», - ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերի զինավարժարանները և տարածքները։

Նախատեսվում է «Փոխգործակցություն-2023» համատեղ վարժանք ՀԱՊԿ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման խնդիրների մշակմամբ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման նպատակով։

Նաև նախատեսվում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի «Որոնում-2023» հատուկ վարժանքը ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերով և միջոցներով, ինչպես նաև «Էշելոն-2023» հատուկ վարժանքը ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի ուժերով և նյութատեխնիկական ապահովման միջոցներով:

Բացի դրանից, նախատեսված է «Պատնեշ-2023» հատուկ վարժանքը՝ ՀԱՊԿ-ի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորման մասնակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում