Միջազգային

Եվգենի Պրիգոժինը հաշվառված էր Տվերի մարզում կործանված ինքնաթիռի ուղևորների թվում

1 րոպեի ընթերցում

Եվգենի Պրիգոժինը հաշվառված էր Տվերի մարզում կործանված ինքնաթիռի ուղևորների թվում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հետաքննություն է սկսել Տվերի մարզում տեղի ունեցած «Embraer» ինքնաթիռի կործանման առթիվ, ուղևորների թվում հաշվառված է եղել Եվգենի Պրիգոժինը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«Ուղևորների ցուցակի համաձայն՝ նրանց թվում է Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը», - նշել են գործակալությունում։

«Embraer» բիզնես-ջեթի վթարի հետևանքով տասը մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում։ «Embraer» ինքնաթիռը Շերեմետևոյից Սանկտ Պետերբուրգ էր թռչում, օդանավում եղել են երեք օդաչուներ և յոթ ուղևորներ։ Վթարը տեղի է ունեցել Կուժենկինո գյուղի մոտ։ Ինքնաթիռը գետնին բախվելիս այրվել է, այն թռիչքի մեջ է եղել կես ժամից էլ քիչ։

Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է նաև, որ չորս մարդու դի է հայտնաբերվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում