Միջազգային

Օդեսայի մարզի հացահատիկի ամբարները ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Օդեսայի մարզի հացահատիկի ամբարները ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Օդեսայի մարզը գիշերը ենթարկվել է կամիկաձե դրոնների հարձակման։ Հարվածներ են հասցվել հացահատիկի ամբարներին և արտադրական ու բեռնման համալիրին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «РБК-Украина»պարբերականից։

Նշվում է, որ ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ազովի ծովի արևելյան ափից։ Ըստ պարբերականի՝ ՀՕՊ համակարգերը ոչնչացրելեն իրանական «Շահիդ-136/131»տիպի ինը ԱԹՍ, սակայն որոշ ԱԹՍ-ներ հասել են թիրախին։ Իրանը բազմիցս հերքել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքները։

Նշվում է, որ հարվածերից հետո հացահատիկի պահեստային հատվածներում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով տեղայնացվել է։

«РБК-Украина»-ն հիշեցնում է, որ «հացահատիկային գործարքից»դուրս գալուց հետո Ռուսաստանը պարբերաբար հարվածներ է հասցնում ուկրաինական նավահանգիստներին և հացահատիկային ենթակառուցվածքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում