Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Տրվել է Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը

Տրվել է Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչթվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

«Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։

Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան»,-ասված է Սյունիքի մարզպետարանի հրապարակման մեջ։

Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են եղել նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։

Ավելի վաղ Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթեր սկսելու մասին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 20 հազար դրամից։ Ցանկացողները կարող են տոմսերի համար դիմել «Ատլանտիս» ընկերությանը։  Ավիաչվերթերը իրականացնում է «ՆովԷյր» ավիաընկերությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am