Հասարակական

Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն

2 րոպեի ընթերցում

Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր ավիաչվերթերի մեկնարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին է ներկայացվում մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։

Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսվածչեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում