Միջազգային

Նիգերի ապստամբները հայտնել են ֆրանսիացի զինվորականների՝ նախագահական գվարդիայի վրա հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Նիգերի ապստամբները հայտնել են ֆրանսիացի զինվորականների՝ նախագահական գվարդիայի վրա հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերի ապստամբները հայտնել են, որ ֆրանսիացի զինվորականները հարձակվել են նախագահական գվարդիայի մարտիկների վրա և խախտել են երկրի օդային տարածքը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդը» տեղեկացնում է մեր տարածքում ֆրանսիական ուժերի վարքագծի փաստերի մասին։ Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, առավոտյան 06:30-ին Նիգերի ազգային գվարդիայի դիրքերը հարձակման առարկա են դարձել», - ասել է հեղաշրջումից հետո ձևավորված «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» խոսնակ Ամադու Աբդրամանը:

Նրա խոսքով՝ ֆրանսիական ուժերը «միակողմանի ազատ են արձակել ձերբակալված ահաբեկիչներին» և Նջամենայից օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռ, որը «մեր օդային տարածք մտնելուց հետո միտումնավոր դադարեցրել է կապը օդային երթևեկության հսկողության հետ»։

Ապստամբների ղեկավարությունը կարգադրել է բարձրացնել տագնապի մակարդակը ամբողջ երկրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում