Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ասադը հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Անկարան

Ասադը հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն 
պայմաններով, որոնք առաջ է քաշում Անկարան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունն այն դեպքում, երբ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին նա հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով, որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում նրա (խմբ.՝ Էրդողանի) հետ բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», - ասել է Ասադը:

Ասադը Թուրքիային մեղադրել է 2011 թվականին Սիրիայում սկսված հակամարտությունում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Նրա խոսքով՝ «Անկարան պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության դեմ ավազակախմբերի գործողությունների համար»։

«Այն պետությունները, որոնք փորձել են անիշխանություն ստեղծել Սիրիայում, նաև պատասխանատու են թմրանյութերի առևտրի համար», - ասել է նա։

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադն Անկարային կոչ էր արել վերջ դնել Սիրիայում իր ռազմական ներկայությանը՝ նշելով, որ երկրի հյուսիսային շրջանների շարունակվող բռնազավթման պայմաններում «անհնար է խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am