Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել արբանյակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի 
համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Չանչժեն-2C» կրող հրթիռը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Հուանցզին Ցզյանցայ-2-06» ռադիոտեղորոշիչ արբանյակը՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի և արտակարգ իրավիճակների մասին նախազգուշացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): 

«Հրթիռի արձակումն իրականացվել է Պեկինի ժամանակով ժամը 06:53-ին Տայյուան ​​տիեզերակայանի մեկնարկային հարթակից։ Այն մտել է նախատեսված ուղեծիր», - նշված է հաղորդագրությունում։

Ուղեծիր դուրս բերված սարքը զինված է այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս բարձր լուծաչափով նկարահանումներ անել բոլոր եղանակային պայմաններում:

Իր հերթին «Интерфакс» գործակալությունը հաղորդում է, որ արբանյակով ստացված լուսանկարները կօգտագործվեն Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ բնական աղետները կանխելու և դրանց հետևանքները վերացնելու համար, ինչպես նաև բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարության կողմից` շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, բնական ռեսուրսների հետախուզման և անտառամշակման բնագավառներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am