Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Թրամփն իրեն անմեղ է ճանաչել Կապիտոլիումի գրոհի հետ կապված մեղադրանքների գործով

Թրամփն իրեն անմեղ է ճանաչել Կապիտոլիումի գրոհի հետ կապված 
մեղադրանքների գործով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կանգնել է դատարանի առաջ և իրեն մեղավոր չի ճանաչել 2020 թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձին առնչվող մեղադրանքներով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Թրամփն իրեն անմեղ է ճանաչել իր դեմ առաջադրված մեղադրանքի բոլոր 4 կետերով՝ դավադրություն ԱՄՆ-ին խաբելու նպատակով, դավադրություն պաշտոնական ընթացակարգերը խոչընդոտելու նպատակով, պաշտոնական ընթացակարգի խոչընդոտում, դավադրություն քաղաքացիների իրավունքների դեմ։

Նախկին նախագահին մի քանի պայման են առաջադրել, այդ թվում՝ չհաղորդակցվել տվյալ գործով վկա հանդիսացող որևէ մեկի հետ կամ հաղորդակցվել միայն փաստաբանի միջոցով։

Դատական լսումները կայացել են նույն դատարանի շենքում, որտեղ քննել են 2021 թ․ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրոհին մասնակցած շուրջ 1000 պաշտպանյալների գործերը։

Լսումների ընթացքում դատարանի շենքի առաջ հավաքվել են Թրամփի մի խումբ աջակիցներ, ինչպես նաև նրա դեմ բողոքի ակցիա իրականացնողներ։

Սպիտակ տան նախկին ղեկավարի հաջորդ դատական լսումները կկայանան օգոստոսի 28-ին։

Դատարանից դուրս գալուց հետո Թրամփն իր դեմ հարուցված գործն անվանել է «քաղաքական հակառակորդի հետապնդում»։ Դոնալդ Թրամփն առաջադրել է իր թեկնածությունը 2024 թ․-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որոնցում նա, հնարավոր է, մրցակցի նախորդ ընտրություններում իր մրցակից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

ԱՄՆ նախկին նախագահը վերջին 4 ամիսներին արդեն երրորդ անգամ է կանգնում դատարանի առաջ քրեական գործի շրջանակներում։ Մյուս երկու գործերի շրջանակներում Թրամփին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման և պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am