Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը

Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա 
հնարավոր հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր թեմաներ, որոնք առնչվում են, այդ թվում՝ հացահատիկի շուրջ գործարքին և երկու ղեկավարների առաջիկա հանդիպմանը։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նշվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական մասի իրականացման հարցում առաջընթացի իսպառ բացակայության պայմաններում դրա հաջորդ երկարաձգումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է պատրաստակամությունը՝ վերադառնալու Ստամբուլյան համաձայնագրերին, հենց որ Արևմուտքը գործնականում կատարի Ռուսաստանի հանդեպ դրանցում արձանագրված բոլոր պարտավորությունները», - նշված է հաղորդագրությունում։

Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են ռուս-թուրքական գործընկերության օրակարգը՝ կենտրոնանալով առևտրատնտեսական հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի և զբոսաշրջային ոլորտում համագործակցության վրա։

Կողմերը գոհունակություն են հայտնել 2022 թ․-ին ապրանքաշրջանառության գրեթե կրկնակի աճի կապակցությամբ։

«Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am