Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ստամբուլի ափերին 28 արկ է հայտնաբերվել․ լողափերը փակվել են

Ստամբուլի ափերին 28 արկ է հայտնաբերվել․ լողափերը փակվել են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները հետազոտում են Ստամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե բնակավայրի լողափի գոտին, որի մոտ հայտնաբերվել է շուրջ 30 հրետանային արկ։ Գործողության ավարտից հետո ողջ զինամթերքը կոչնչացվի օգոստոսի 2-ին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 1-ին Շիլեի լողափերը փակ են եղել, անվտանգության որևէ լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։

Ստամբուլի նահանգի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։ Զինամթերքի մի մասը Շիլեի դատախազի կարգադրությամբ հասցվել է տեղի զորամաս՝ ոչնչացման համար։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Ըստ նախնական վարկածի՝ դրանք հնացած են և ոչ մի կապ չունեն Սև ծովում ուկրաինական ծովային ականների հետ։

Թուրքիայի ռազմածովային ուժերն ավելի վաղ հանրապետության ափերի մոտ քանիցս ոչնչացրել են ուկրաինական ծովային ականներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am