Միջազգային

Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին ԱԹՍ-ներ են հարվածել. մերձակա գյուղերը տարհանվում են

1 րոպեի ընթերցում

Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին ԱԹՍ-ներ են հարվածել. մերձակա գյուղերը տարհանվում են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Ջանկոյի շրջանի զինամթերքի պահեստին անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո մի քանի գյուղերի բնակիչների տարհանում են ժամանակավոր օթևաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Որոշում է կայացվել Ջանկոյի շրջանում արտակարգ պատահարի վայրից 5 կմ շառավղով մերձակա գյուղերի բնակչությանը ժամանակավոր տեղավորման կենտրոններ տարհանելու մասին», - գրել է Ակսյոնովն իր Telegram ալիքում։

Տարածաշրջանի ղեկավարը նաև հավելել է, որ ըստ նախնական տեղեկատվության՝ տուժածներ չկան։

Այս գրառումից րոպեներ առաջ Ակսյոնովը հայտնել էր, որ Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշվել է ուկրաինական 11 ԱԹՍ։ Ըստ պաշտոնյայի՝ անօդաչուներից մեկը հարվածել է Ջանկոյի շրջանում գտնվող ռազմամթերքի պահեստին, իսկ ԱԹՍ-ների բեկորները Կիրովի շրջանում վնասել են մասնավոր տուն:

Ըստ РБК պարբերականի՝ Ջանկոյի շրջանում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև Ջանկոյ-Սիմֆերոպոլ ավտոմայրուղով երթևեկությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում