Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հնարավորությունները

Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի 
գործարքի» վերականգնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։

«Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունն անհրաժեշտ է պահպանել: Պարոն Գուտերեշի հետ պայմանավորվեցինք աշխատել միասին և պատասխանատու պետությունների հետ՝ վերականգնելու պարենային անվտանգությունը և պարենի մատակարարումը Սև ծովի ուղիներով», - գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ այս գործարքից հրաժարվելով՝ Ռուսաստանը վտանգի տակ է դնում 400 միլիոն մարդու, հատկապես Աֆրիկայի և Ասիայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Եթովպիան, Սուդանը, Եմենը։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտնել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել Անտոնիու Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ դրա նման գործարք կնքել եռակողմ ձևաչափով՝ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։

Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am