Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հարավային Կորեայի նախագահն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա

Հարավային Կորեայի նախագահն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ» գործակալությունը:

«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յելն անակնկալ այց է կատարել Ուկրաինա»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահը նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ:

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն ՝ Յուն Սոկ Յելը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից: Նշվում է, որ Հարավային Կորեայի նախագահն այցելել է Բուչա և Իրպեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am