Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ

Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ 
Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ գործարկելուց հետո Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պարկ Ջինը  կոչ է արել Չինաստանին կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքները զսպելու հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Յիի հետ հանդիպման ժամանակ Ջակարտայում: Պարկ Ջինը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկումը:

Նա նշել է՝ Սեուլի և Պեկինի ընդհանուր շահն է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի սադրանքներն ու վերադառնա երկխոսության:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]