Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Աթենքում պայթյուն է տեղի ունեցել

Աթենքում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաղ առավոտյան Աթենքի կենտրոնում գտնվող  Հունաստանի մասոնական գերագույն օթյակի մոտ պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը երկրորդ կասկածելի փաթեթի վերահսկվող պայթյուն է իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Keep Talking Greece պարբերականը։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ից քիչ անց։ Պայթյունից առաջ ինչ-որ մեկը, որը չի բացահայտել իր ինքնությունը, ահազանգել է դրա մասին: Զանգահարողը, սակայն, չի նշել պայթյունի ժամը։

a2.jpg (187 KB)

Երբ ոստիկանները շտապել են դեպի Գերագույն օթյակի շենք, պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանները շենքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կասկածելի փաթեթ և վերահսկվող պայթյուն են իրականացրել։

Ականատեսներից մեկը newsit.gr լրատվական կայքին պատմել է, որ շենքի առջև տեսել է մի երիտասարդի, ով ուսապարկը կամ տոպրակը գցել է շենքի դիմաց և հայհոյել մասոններին։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am