Միջազգային

Ինդոնեզիան կալանել է Իրանի դրոշով լցանավը՝ նավթի անօրինական փոխադրման կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան կալանել է Իրանի դրոշով լցանավը՝ նավթի անօրինական փոխադրման կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները կալանել են Իրանի դրոշով նավարկող լցանավը նավթի անօրինական փոխադրման կասկածանքի պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, հուլիսի 11-ին այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի ծովային անվտանգության գործակալության ղեկավար Աան Կուրնիան։

Նրա խոսքով՝ հուլիսի 7-ին Ինդոնեզիայի առափնյա պահպանության ծառայությունը Հյուսիսային Նատունայի շրջանում (խմբ․՝ Հարավչինական ծով) արձանագրել է Կամերունի դրոշով նավարկող S Tinos լցանավից Իրանի դրոշով նավարկող MT Arman 114 լցանավ նավթի փոխաբեռնման փաստը:

Կուրնիան նշել է, որ երկու լցանավերը փորձել են փախչել, և իշխանությունները որոշել են հետապնդել MT Arman 114 լցանավը: Լցանավը կալանվել է Մալայզիայի իշխանությունների հետ համագործակցությամբ, քանի որ այն մտել է Մալայզիայի տարածքային ջրեր։

Գործակալության ղեկավարի խոսքով՝ լցանավը փոխադրում էր մոտ 270 հազար մետրիկ տոննա նավթ։ Դրա ընդհանուր գումարը կազմում է շուրջ 304 միլիոն ԱՄՆ դոլար։

Տեղեկատվություն այն մասին, թե Ինդոնեզիայի իշխանությունները հետագա ինչ քայլեր կձեռնարկեն կալանված նավի և անձնակազմի նկատմամբ, Կուրնիան չի տրամադրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում