Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ

Թուրքիան կհաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ սա լուրջ զարգացում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին։

Այս հայտարարությունը շրջադարձային քայլ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիան կարող է դաշինքին միանալ միայն այն բանից հետո, երբ իր երկիրը միանա Եվրոպական Միությանը։

Հուլիսի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ Ազգային ժողով ներկայացնել և աշխատել խորհրդարանի հետ՝ արձանագրության հաստատումն ապահովելու համար։

Ստոլտենբերգը, սակայն, չի հայտնել, թե երբ Էրդողանը փաստաթուղթը կներկայացնի խորհրդարան։ Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցության հայտը, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հունգարիան այն կհաստատի ամենավերջինը։

Թուրքիան ամիսներ շարունակ չէր հաստատում Շվեդիայի հայտը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» անդամներին թույլ է տալիս գործել իր տարածքում։ Անկարան նաև դատապարտում էր Ստոկհոլմին իսլամաֆոբ ցույցերի համար, այդ թվում՝ Ղուրանի այրման։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ Թուրքիան և Շվեդիան աշխատել են անվտանգության շուրջ Անկարայի «օրինական մտահոգությունները լուծելու ուղղությամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am