Միջազգային

Twitter-ը սպառնացել է իրավական գործընթաց սկսել մրցակից Threads-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Twitter-ը սպառնացել է իրավական գործընթաց սկսել մրցակից Threads-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Twitter ընկերությունը դիտարկում է Meta ընկերության նկատմամբ իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը՝ մրցակից Threads-ի մեկնարկով պայմանավորված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հուլիսի 5-ին մեկնարկելուց հետո Threads-ին միացել է արդեն ավելի քան 30 միլիոն օգտատեր։

Ըստ պարբերականի՝ Meta-ի ղեկավարները հայտարարել են, որ նոր սոցիալական հարթակը կլինի Twitter-ի «բարեկամական» այլընտրանք։ Սակայն Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նշել է, որ «մրցակցությունը լավ բան է, իսկ խաբելը՝ ոչ»։ Իր հերթին Meta-ն հերքել է ավելի վաղ հնչեցված այն մեղադրանքները, թե Threads-ի ստեղծմանն աջակցել են Twitter-ի նախկին աշխատակիցները։

Threads-ի ստեղծումը Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի միջև մրցակցության առիթ էր դարձել։ Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու խառը կանոններով մենամարտում: Առայժմ պարզ չէ, թե որքան լրջորեն են երկու տղամարդիկ տրամադրված այս մենամարտի անցկացմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում