Քաղաքականություն

ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, որը մասնավորապես անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում