Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները»

Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել 
այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովին և վերադառնալ Ֆրանսիա, որպեսզի նախագահի կառավարության անդամների հետ արտակարգ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Monde պարբերականը։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ ուսումնասիրվում են ստեղծված իրավիճակին արձագանքելու «բոլոր տարբերակները»։

Ֆրանսիայում արդեն երեք օր շարունակվում են ցույցերը և անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո։ Այս գիշեր երկրի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 870 հոգու։

Իլ դը Ֆրանս շրջանում մինչև երեկոյան ժամը 9։00-ը դադարեցվել է բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։

Մակրոնը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է 492 շենք, հրկիզվել 2000 մեքենա, հանրային ճանապարհների վրա իրականացվել է 3880 հրկիզում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am