Միջազգային

ՌԴ-ի զինվորականներն ու իրավապահները կասեցրին քաղաքացիական պատերազմը. Պուտին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի զինվորականներն ու իրավապահները կասեցրին քաղաքացիական պատերազմը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինծառայողները և ուժային գերատեսչությունների աշխատակիցները զինված խռովության փորձի պահին ջանքեր գործադրեցին մարդկանց անվտանգության պաշտպանության համար և երկիրը փրկեցին քաղաքացիական պատերազմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ելույթ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պահպանության դաշնային ծառայության ստորաբաժանումների առջև, որոնք ապահովել են կարգ ու կանոնը խռովության ժամանակ:

«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից և, ըստ էության, կասեցրիք քաղաքացիական պատերազմը», - ասել է ՌԴ նախագահը:

Ներկա գտնվողները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են խռովարարներին դիմակայելու ընթացքում զոհված օդաչուների հիշատակը:

«Ուժային կառույցների արագ և ճշգրիտ տեղակայումը հնարավորություն տվեց կասեցնել երկրում իրավիճակի ծայրահեղ վտանգավոր զարգացումը, կանխել խաղաղ բնակչության շրջանում զոհերը», - նշել է Պուտինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում