Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ նոր հանդիպում կլինի․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ նոր 
հանդիպում կլինի․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում կլինի, ժամկետներ դեռ չկան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Կարծում եմ, եռակողմ հանդիպում կլինի ,բայց ամսաթվի հետ կապված դեռ կապված պայմանավորվածություն չկա»,- ասաց Գրիգորյանը;

Լրագրողի հարցին, թե կարելի՞ է վերջնական ասել, որ Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելու են Հայաստանի օրենսդրությամբ, Գրիգորյանը պատասխանեց, որ դա միանշանակ է, ինքը բազմիցս այդ հարցին պատասխանել է։

Ճշգրտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեղակայվելու այդ ճանապարհին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․

«Նախ, եկեք խոսենք Ռուսաստանի ԱԴԾ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք մեջբերում եք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Երկրորդ՝ գործառույթների մասով, գործառույթների իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն»,- շեշտեց Գրիգորյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am