Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները

Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում նախագահների հրավերով բանակցություններին կմիանան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։

Ակնկալվում է, որ Պուտինն ու ալ Նահյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և միջազգային արդի խնդիրները։

Մինչ բանակցությունների մեկնարկը Պուտինն ու ալ Նահյանը հանդիպել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հարթակում և այցելել ԱՄԷ-ի տաղավարներ։

ԱՄԷ-ն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հիմնական հյուրն է։

Վերջին անգամ առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, անցած աշնանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am