Միջազգային

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան հունիսի 12-ին հրաժարական է տվել նախարարների կաբինետների ղեկավարների ծրագրված ռոտացիայի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նրա հայտարարությունը հաղորդել է Ռադիո Ռումինիան:

«Այսօր եկել է այն պահը, երբ ես ավարտում եմ իմ աշխատանքը որպես վարչապետ, ինչից անմիջապես հետո կունենանք ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել նոր կառավարության հաստատումը»,-նշել է նա:

Չուկան հույս է հայտնել, որ դա տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ:

Վարչապետների ռոտացիան պետք է տեղի ունենար մայիսի 26-ին, սակայն այն հետաձգվել է ուսուցիչների գործադուլի պատճառով։ Վարչապետի հրաժարականից հետո, ընդունված ընթացակարգի համաձայն, կհետևեն խորհրդակցությունները նախագահի և իշխող կ կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների հետ: Նրանց եզրակացությունների հիման վրա պետության ղեկավարը կնշանակի նոր վարչապետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում