Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով la Repubblica պարբերականը:

Բեռլուսկոնին երեք անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետի պաշտոնում, հիմնել է «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը և հեռուստատեսային մի կայսրություն, որն, ըստ la Repubblica-ի, «ավելի քան 20 տարի ձևավորել է ազգային երևակայությունը»:

Բեռլուսկոնին նաև որպես պաշտպանյալ է հանդես եկել դատական մի շարք աղմկահարույց գործերում:

Իտալիայի նախկին վարչապետը հերթական անգամ Միլանի հիվանդանոց էր ընդունվել հունիսի 9-ին: Նրա մոտ ախտորոշվել էր լեյկեմիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am