Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր 2023

Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան

Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ 
զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որպես շախմատի աշխարհի գավաթը շատ սիրող մարդ, ցանկանում է մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, սակայն որպես հայ իրեն ապահով չի զգա Ադրբեջան մեկնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արոնյանը նման գրառում է կատարել Թվիթեր-ի իր միկրոբլոգում։

«Երկընտրանքի առաջ եմ: Որպես մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել Աշխարհի գավաթ 2023-ին, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնելիս» ,-նշել է Արոնյանը։

Նա հավելել է՝ քանի որ Շախմատի միջազգային ֆեդերացիան խթանում է հիբրիդային ձևաչափը, ինքը կցանկանար խաղալ ցանկացած հնարավոր վայրից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]