Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի ընտրությունը համարել է դիվանագիտության հաղթանակ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի ընտրությունը համարել է դիվանագիտության հաղթանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը «գլոբալ դիվանագիտության հաղթանակ» է համարել իր երկրի ընտրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմը։

«ՄԱԿ-ի անդամ 192 պետություններից 180-ի աջակցությունը մեր անդամակցությանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ, գլոբալ դիվանագիտության հաղթանակն է», - հայտնել է նախագահը ։

Բացի Կորեայի Հանրապետությունից, 2024-2025 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամներ են ընտրվել նաև Ալժիրը, Գայանան, Սլովենիան և Սիերա Լեոնեն։

Կորեայի Հանրապետությունն իր պատմության մեջ երրորդ անգամ է տեղ ստանում Անվտանգության խորհրդում։ Նախկինում հարավկորեական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է եղել 1996-1997 և 2013-2014 թվականներին:

Ակնկալվում է, խորհրդի աշխատանքներին մասնակցությունը Սեուլին թույլ կտա ամրապնդել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ միջազգային կազմակերպության շրջանակներում և առաջ տանել սեփական նախաձեռնությունները Կորեական թերակղզու խնդիրների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում