Միջազգային

ՀԷԿ-ի փլուզումից հետո Նովայա Կախովկա քաղաքում կարապներ են լողում

1 րոպեի ընթերցում

ՀԷԿ-ի փլուզումից հետո Նովայա Կախովկա քաղաքում կարապներ են լողում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկա քաղաքում մշակույթի պալատի առջև կարապներ են լողում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել է РИА Новости գործակալությունը:

Մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզի Կախովկայի ՀԷԿ-ի գնդակոծության հետևանքով ամբարտակից ջուրը սկսել է արտահոսել և հեղեղել է մի շարք բնակավայրեր: Խերսոնի մարզի ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներից սկսել են տարհանել բնակիչներին:

Կախովկայի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում