Միջազգային

Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտի

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքի կողմից Կիևին ռազմական աջակցության դադարեցման դեպքում հակամարտությունն Ուկրաինայում արագ կավարտվի, բայց Ուկրաինան կկորցնի իր ինքնիշխանությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով ասիական համաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ցանկանում խաղաղություն, որը կհանգեցնի Ուկրաինայի հանձնմանը», - ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում