Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ

Պաղեստինյան կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է Լիբանան-Սիրիա 
սահմանին հարվածներ հասցնելու մեջ. կա 5 զոհ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն (ՊԱԺՃ-ԳՀ) կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր գրոհել են Լիբանան-Սիրիա սահմանի մերձակայքում գտնվող իր ռազմակայանի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Jazeera պարբերականից, հարվածը հասցվել է լուսադեմին, Լիբանանի արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Քուսայա քաղաքում:

Զոհվել է կազմակերպության 5 անդամ, 10 մարդ վիրավորվել է։ ՊԱԺՃ-ԳՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Անվար Ռաջան հայտնել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Իսկ իսրայելցի աղբյուրները, որոնց անունները չեն նշվում, հաղորդել են, որ Իսրայելը հարձակման հետ որևէ առնչություն չունի: Ո՛չ Իսրայելը, ո՛չ Լիբանանի բանակը և ո՛չ էլ «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնական հայտարարություն չեն արել:

ՊԱԺՃ-ԳՀ-ն տեղակայված է Սիրիայում և Լիբանանում:

ТАСС գործակալությունն իր հերթին հիշեցնում է, որ վերջին անգամ իսրայելցիները ՊԱԺՃ-ԳՀ-ի ռազմակայանին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով  2019 թվականի օգոստոսին։ ՊԱԺՃ-ԳՀ-ն պատկանում է սիրիամետ պաղեստինյան կազմավորումներին, որոնք շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության դաշնակիցներն են: Շիա մարտիկները, որոնք Սիրիայում կռվում են կառավարական բանակի կողմից, նշված ռազմակայանն օգտագործում են զենքի պահեստավորման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am