Միջազգային

Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխող կուսակցության ղեկավար

1 րոպեի ընթերցում

Սերբիայի պաշտպանության նախարարը դարձել է իշխող կուսակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով լրագրողների հետ՝ նա շնորհակալություն է հայտնել իր թեկնածության առաջադրման և ընտրության համար։ Վուչևիչը երախտիքի հատուկ խոսք է հղել գործող նախագահ, կուսակցության նախկին 11 տարիների ղեկավար Ալեքսանդր Վուչիչին «կուսակցության հիասքանչ կառավարման, 11 տարի նախ և առաջ հանուն Սերբիայի պայքարելու համար»։

Սերբիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր մայիսի 27-ին՝ առաջադրելով Վուչևիչի թեկնածությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում