Միջազգային

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նավերը մոտեցել են Թայվանին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նավերը մոտեցել են Թայվանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, այդ թվում «Շանդուն» ավիակիրը, մայիսի 27-ին մոտեցել են Թայվանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ին, այս մասին հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։

«Թայվանի զինված ուժերը կեսօրին նկատել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երեք նավ, ներառյալ «Շանդուն» ավիակիրը, որոնք Թայվանի նեղուցով դեպի հյուսիս են շարժվում», - ասվում է նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Շեշտվում է, որ Թայվանի զինված ուժերը վերահսկում են նավերի տեղաշարժը և կարձագանքեն համապատասխան ձևով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում