Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հարավկորեական ավիաընկերության ուղևորը վայրէջքից առաջ՝ 250 մ բարձրության վրա, բացել է ինքնաթիռի դուռը

Հարավկորեական ավիաընկերության ուղևորը վայրէջքից առաջ՝ 250 մ 
բարձրության վրա, բացել է ինքնաթիռի դուռը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ուղևորներից մեկը Դեգուի օդանավակայանում վայրէջքից առաջ բացել է դուռը։ Միջադեպի հետևանքով ուղևորներից մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը։

Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա տղամարդուն, որը կասկածվում է դռան լծակը քաշելու մեջ:

Օդանավը կատարում էր ներքին չվերթ Ջեջուդո կղզուց Դեգու քաղաք։ Ինքնաթիռի դուռը հանկարծակի բացվել է վայրէջքից ոչ շատ առաջ՝ 250 մ բարձրության վրա: Ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց դռնով։ Օդանավում գտնվող 194 մարդկանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն 12 ուղևորների մոտ խուճապ և շնչառական խնդիրներ են առաջացել, նրանցից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց:

r0_0_800_600_w1200_h678_fmax.jpg (64 KB)

Yonhap-ը նշում է, որ երբ կասկածյալը փորձել է քաշել ելքի դռան լծակը, ինքնաթիռի ուղեկցորդները չեն կարողացել նրան կանգնեցնել, քանի որ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի:

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալման պահին հարբած չի եղել, սակայն հրաժարվել է հայտնել իր գործողությունների պատճառը:

Ըստ ականատեսների՝ դուռը բացելուց հետո տղամարդը փորձել է դուրս ցատկել, սակայն ուղեկցորդները սկսել են բացականչել, և կասկածյալի մոտ նստած ուղևորները պահել են նրան:

Yonhap-ը հավելում է, որ ինքնաթիռում եղել են 48 աշակերտներ, որոնք մեկնում էին Դեգուից ոչ հեռու գտնվող Ուլսան քաղաք՝ մասնակցելու սպորտային մրցումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am