Միջազգային

Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

G7-ի անդամները՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Իտալիան, Կանադան բախվում են մեծ մարտահրավերների, որոնք ռուս-ուկրաինական իրավիճակի և Չինաստանի հետ լարվածության հետևանք են:

Անհանգստացած լինելով մատակարարման շրջաններում Չինաստանի մեծ դերից՝ G7-ը հրապարակել է պաշտոնական հաղորդագտրություն՝ սահմանելով ընդհանուր ռազմավարություն՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ ապագա գործարքների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում