Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պուտինը և Ռայիսին մասնակցում են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը

Պուտինը և Ռայիսին մասնակցում են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի 
ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցում են ԻԻՀ-ում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսական պետության ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծման, շինարարական աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումները։

Համաձայնագիրը կստորագրեն Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ենթադրվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը՝ Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։

Պուտինն ավելի վաղ նշել էր, որ այս նախագիծը հետաքրքրում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին, այլև համաշխարհային առևտրի բոլոր մասնակիցներին, որովհետև լոգիստիկայի տեսանկյունից «դա զգալի լրացում է Սուեզի ջրանցքին և սևծովյան նեղուցներին»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը «էժանացնում է երթուղին, նշանակում է նաև, որ ապրանքների վերջնական գինն ավելի ցածր կլինի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am