Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փաշինյանը շատ փոքր է համարում մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը

Փաշինյանը շատ փոքր է համարում մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և 
Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր է համարում հնարավորությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ֆոնին չի փոխել  մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը։

«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է խոսել այն ստորագրելու մասին։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտարարեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am