Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին

Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի նախօրյակին շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի պետության ղեկավարը շնորհավորանքներում նշել է, որ այս նշանակալից օրը մենք խորին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում անօրինակ սխրանքները մարտի դաշտերում և անձնուրաց աշխատանքը թիկունքում թույլ տվեցին ջախջախել նացիստական ​​զավթիչներին և պաշտպանել հայրենի եզերքի ազատությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել մեր հայրերի և պապերի կողմից ժառանգված բարեկամության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրում», - գրել է Պուտինը շնորհավորանքներում։

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի նախագահը, Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունն այսուհետ էլ կնպաստի թվարկված երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և բեղմնավոր զարգացմանը։

«Պուտինն անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի  աշխատավորներին, նրանց մաղթել քաջառողջություն, ոգու կայտառություն, երջանկություն և երկար տարիների կյանք», - եզրափակել են Կրեմլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am